Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք, գերիների հարցով Բաքվի հետ դեռ համաձայնություն չկա

«Գերիների հարցով Բաքվի հետ դեռ համաձայնություն չկա, բայց մենք խնդրի մասին բարձրաձայնում ենք»,-ասաց նա։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցություններն ավարտված են տեքստի համաձայնեցմամբ, ինչը կարևոր իրադարձություն է։ Բաքվի երկու առաջարկներից մեկը վերաբերում էր սահմանի երկայնքով երրորդ ուժերի տեղակայմանը, մյուսը` հայցերը միջազգային հարթակներից հետ վերցնելուն ու իրար նկատմամբ քայլեր չանելուն։ Տեքստի հրապարակման հետ կապված, անկեղծ ասած, պրակտիկաներին պետք է նայել, թե ինչպիսին է: Մենք այդ տեքստում մենք մեր հանրությունից ոչ մի գաղտնիք չունենք և, ըստ էության, հոդված-հոդված առանձին, այսպես, թե այնպես հրապարակվել է: Չեմ կարծում, թե կարելի է ասել, որ հանրությունը բովանդակությանը ծանոթ չէ»,-ասել է նա։
Ադրբեջանին ճանապարհ տալու հետ կապված Փաշինյանը նշեց, որ ճանապարհ տրվելու է. «Այո, ճանապարհ տալու ենք, այդ մասին ես նկարագրել եմ Ադրբեջանին արված առաջարկում»,-ասաց Փաշինյանը։