Նիկոլ Փաշինյանի՝ «կտանեմ բոլորիդ՝ ԱԱԾ պադվալները կլցնեմ» հայտարարությունն արդյոք ներգործություն չէ՞․ Դանիելյանը՝ Վարդապետյանին          Երևանում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել է գովազդային ցուցանակը, բախվել ծառին       Տրանսպորտի ուղեվճարի թղթային մեկերթ տարբերակը դուրս կգա շրջանառությունից    

14 մար 2025 22:38

Բախվել են «Mercedes»-ը, «Opel Zafira»-ն և «Volkswagen Golf»-ը․ կա 2 վիրшվnր

Բախվել են «Mercedes»-ը, «Opel Zafira»-ն և «Volkswagen Golf»-ը․ կա 2 վիրшվnրԱյսօր՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Ալափարս և Սոլակ գյուղերի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 66-ամյա Ռուբիկ Պ․-ի վարած «Mercedes», 27-ամյա Աևակ Ա․-ի վարած «Volkswagen Golf» և Արմավիրի մարզի բնակիչ 61-ամյա Էդվարդ Վ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն, որտեղից նրանցից մեկին ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր