Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ          «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է       Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո    

17 մար 2025 12:30

ԱՄՆ-ն նախատեսում է Գերմանիայում իր ռազմաբազայից Հայաստան տեղափոխել ռազմական տեխնիկա

ԱՄՆ-ն նախատեսում է Գերմանիայում իր ռազմաբազայից Հայաստան տեղափոխել ռազմական տեխնիկա Միացյալ Նահանգները նախատեսում է հարյուրավոր տեխնիկա և տրանսպորտային միջոցներ տեղափոխել Գերմանիայի բազաներից Հայաստանի ուսումնավարժարաններ։ Փաստաթղթերի համաձայն՝ փոխադրումները նախատեսվում է իրականացնել Վրաստանի տարածքով։

Ըստ RT-ի՝ սարքավորումները կվերաբաշխվեն Դուլմենի (Գերմանիա) բազայից, որը ԱՄՆ-ի հիմնական լոգիստիկ հանգույցն է Եվրոպայում և Աֆրիկայում:

Գործողությունը նախատեսված է հուլիսի 16-ից օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում։ Նախատեսվում է Գերմանիայից մատակարարել 151 միավոր տեխնիկա՝ ներառյալ տրանսպորտային միջոցներ, գեներատորներ և հատուկ բեռնարկղեր։ Տեխնիկայի վերադարձը Գերմանիա նախատեսված է սեպտեմբերի 20-ին։

Բացի այդ, պայմանագրով նախատեսվում է տեխնիկայի տեղափոխում Հայաստանի Արմավիրի պոլիգոնից մինչև վրացական Փոթի նավահանգիստ։ Ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը պարզաբանել է, որ այս գործողությունը կապված է Պենտագոնի և հայկական բանակի հնարավոր համատեղ զորավարժությունների հետ։ Նրա կարծիքով՝ Վաշինգտոնը կարող է փորձել սահմանափակել Երևանի ռազմական համագործակցությունը Եվրամիության երկրների հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր