Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու մարմինը          Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն       Արցախ վերադարձը հնարավոր է, ժամանակի հարց է, կարևորն այն է, որ մենք այդ նպատակը ունենանք ու գնանք դրա հետևից    

17 մար 2025 13:00

Արարատում «Mitsubishi Pajero»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում

Արարատում «Mitsubishi Pajero»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտումԱյսօր՝ մարտի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:50-ի սահմաններում «Mitsubishi Pajero IO» մակնիշի ավտոմեքենայով Ռանչպար գյուղում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Տեղում պարեկները պարզել են, որ 23-ամյա Սանասար Խաչատրյանն է եղել, ով վթարից հետո գնացել է տուն և նրա բնակավայր մեկնած Մասիսի շտապօգնության բժիշկները նրան տեղում բուժօգնություն են ցուցաբերել: 

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաղթթեր են ձևակերպվում, որոնց հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին: 

Ավտոմեքենան պատկանում է Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Լուսինե Հ.-ին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր