Որ կենդանակերպի նշանները կդառնան ճակատագրի սիրելիները          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6, այնուհետև կնվազի 3-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան    

20 մար 2025 12:27

Հրդեհ է բռնկվել Երասխ բնակավայրի երկաթգծի կայարանում կայանված մարդատար գնացքում

Հրդեհ է բռնկվել Երասխ բնակավայրի երկաթգծի կայարանում կայանված մարդատար գնացքումԱյսօր՝ մարտի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 05:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ բնակավայրում երկաթգծի կայարանի շարժակազմում հրդեհ է բռնկվել: 

Դեպքի վայր են ժամանել Արարատի և Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հդերհը բռնկվել է Երասխ բնակավայրի երակթգծի կայարանում կայանված մարդատար ЕП-2- 802 գնացքի 4 շարժակազմից բաղկացած 2-րդ շարժակազմի տանիքում: 

Ըստ նախնական տեղեկությունների՝  տուժածներ չկան:
 
Հրդեհը կարճ ժամանակում մեկուսացվել, ապա մարվել է: 
 
Այրվել է մեկուսիչ շերտից մոտ 10 քմ հատված:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր