Վախ թե ֆոբիա.ինչպես են դրսևորվում և ինչ ազդեցություն են ունենում մարդու վարքի վրա          Մարտի 24–ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է ՀՀ-ում առաջին և միակ Դետեկտիվ բյուրոյի հիմնադիր տնօրեն Հայկ Գաբրիելյանը       Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը պահանջում է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին    

21 մար 2025 12:12

Արտակարգ դեպք Երևանում․ դպրոցից «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 14-ամյա երեխա

Արտակարգ դեպք Երևանում․ դպրոցից «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 14-ամյա երեխաSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ներսես Մեծի անվան թիվ 124 հիմնական դպրոցից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա, ով այնուհետև «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը նույն դպրոցի 14-ամյա աշակերտներից է, որը վնասվածքը ստացել է թիվ 124 դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 12։00-ի սահմաններում նշված դպրոցում վիճաբանության ժամանակ նրա 13-ամյա համադասարանցին ձեռքով հարվածել է նրա դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ում հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր