Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու մարմինը          Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն       Արցախ վերադարձը հնարավոր է, ժամանակի հարց է, կարևորն այն է, որ մենք այդ նպատակը ունենանք ու գնանք դրա հետևից    

23 մար 2025 14:25

Արագածոտնում Lexus-ը շրջվել է, վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս

Արագածոտնում Lexus-ը շրջվել է, վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրսԱյսօր՝ մարտի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։00-ի սահմանում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 54 կմ հատվածում Lexus GX 470 մակնիշի ավտոմեքենան բախվել է «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդին մարմնական վնասվածքներով, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ նա, գիտակցության չգալով, մահացել է։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, քանի որ ամրակապված չի եղել, իսկ ավտոմեքենայում հայտնաբերվել է զենք և մեծ քանակի ինքնաձիգի փամփուշտներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր