Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու մարմինը          Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն       Արցախ վերադարձը հնարավոր է, ժամանակի հարց է, կարևորն այն է, որ մենք այդ նպատակը ունենանք ու գնանք դրա հետևից    

23 մար 2025 16:18

Տեսանյութ․Մեծ պահքի չորրորդ կիրակին կոչվում է Անիրավ տնտեսի

Տեսանյութ․Մեծ պահքի չորրորդ կիրակին կոչվում է Անիրավ տնտեսիՄեծ Պահքի չորրորդ կիրակին անիրավ տնտեսի մասին ավետարանական առակի խորհրդով կոչվում է Տնտեսի:

Առակի խորհուրդն է ունենալ հոգևոր արթնություն, ամեն ժամ պատրաստ լինել Տիրոջ անսպասելի այցին, չհետաձգել բարի գործերը և կամովի չհակվել դեպի մեղքը՝ հուսալով, թե կարելի է հետագայում ապաշխարել: Այսպիսի գիտակցություն ունեցողին Տերն անվանում է «հավատարիմ և իմաստուն տնտես»։

Անիրավ տնտեսի առակում Հիսուսը պատմում է, որ մի մեծահարուստ մարդ իր տնտեսության բոլոր գործերը վստահել էր իր տնտեսին: Նրա մասին մի օր ամբաստանություն է լսում, թե հավատարիմ չէ իր տիրոջ ունեցվածքի հանդեպ: Տանուտերը կանչում է տնտեսին և ասում. «Տո՛ւր քո տնտեսության հաշիվը, որովհետև այլևս տնտես լինել չես կարող»: Տնտեսը մտածում է, թե ինչ անի, որպեսզի աշխատանքից հեռացվելուց հետո մարդիկ բարեհաճ գտնվեն իր հանդեպ, և կանչելով իր իրոջ պարտապաններին՝ թեթևացնում էն նրանց պարտքերը մասնակիորեն:

Թեև տնտեսն անիրավ էր, սակայն ունեցվածքից բաշխելով՝ բարեկամներ շահեց: Իսկ մեծահարուստը զայրանալու փոխարեն գովեց նրան:
Բոլորը, այդ թվում և մեծահարուստը, գիտեին, որ տնտեսի կատարածը հանցանք է: Եվ այս է պատճառը, որ տարօրինակ է թվում գովելը՝ հանցանքի համար: Սակայն նա գովեց ոչ թե տնտեսի անիրավությունը, այլ գործելակերպը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր