ՀԱՊԿ-ն մի հատ իրեն պետք է վերանայի, հասկանա՝ ինքը գոյություն ունի թե չէ, մենք ի՞նչը վերանայենք

ԱԺ նախագահը նշեց, որ լարվածություն չկա, կա մեր կողմից հարցադրում. «Այն բաները, որ տեղի են ուեցել 20-23 ու նաև 2024 թթ-երին, մեր վերաբերմունքը նույնն է մնացել, մեր հարցադրումները նույնն են մնացել: Եվ խոսքը միայն ՀԱՊԿ-ի մասին չէ: Պետք է այդ խնդիրների շուրջ խոսենք, և մենք խոսում ենք ու շարունակելու ենք խոսել»,- հայտարարեց Սիմոնյանը:
Հարցին՝ քննարկումների արդյունքում հնարավո՞ր է վերանայվի ՀԱՊԿ-ի հետ համագործակցության հարցը, նա ասաց. «ՀԱՊԿ-ի հետ կապված ի՞նչը վերանայենք, ՀԱՊԿ-ը մի հատ իրեն պետք է վերանայի, հասկանա՝ ինքը գոյություն ունի՞ թե՝ չունի»: