«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են       Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ    

25 մար 2025 15:12

Այն ինչ կատարվում է Ադրբեջանում առաջին հերթին խարան է հենց ՄԱԿ-ի համար՝ որպես միջազգային կազմակերպություն

Այն ինչ կատարվում է Ադրբեջանում առաջին հերթին խարան է հենց ՄԱԿ-ի համար՝ որպես միջազգային կազմակերպությունՈղբերգական է, որ 21-րդ դարում աշխարհում խաղաղության և անվտանգության համար ստեղծված կառույցն ուղղակի չի կարողանում կամ չի անում այն քայլերը, որոնք անհրաժեշտ է իր իսկ կանոնադրական նպատակների, իր իսկ կանոնադրական սկզբունքների, հիմնարար սկզբունքների պաշտպանության համար: Այս մասին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչության դիմաց հավաքի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Սա համատարած է աշխարհում, բայց առնվազն մեր պարագայում մենք տեսնում ենք, որ այդ անգործությունը շատ ավելի ընդգծված է, կան մեխանիզմներ, կան գործողություններ, որ պետք է ձեռնարկվեն՝ ապահովելու համար առնվազն Բաքվում ապօրինաբար պահվող մեր պատանդների առողջական վիճակը, պահման պայմանները և, իհարկե, վերջ դնելու այդ դատական փաստին և անձանց հայրենադարձնելու իրենց հայրենիք»,- ասաց նա։

Նա շեշտեց, որ հավաքվածների խնդրանք-պահանջն է, որ օր առաջ շոշափելի և գործնական քայլեր ձեռնարկվեն աշխարհում խաղաղության և անվտանգության համար ստեղծված ՄԱԿ-ի կողմից, որի հիմնարար սկզբունքներից են հենց մարդու իրավունքների պաշտպանությունը և կանխվեն Ադրբեջանում տեղի ունեցող հանցագործությունները։

«Ի վերջո, ՄԱԿ-ն էլ պետք է հասկանա՝ այն ինչ կատարվում է Ադրբեջանում առաջին հերթին խարան է հենց իր համար՝ որպես միջազգային կազմակերպություն։ Եվ արդյոք ճիշտ է թույլ տալ, որ իր անդամ պետությունն այս ձևով ուղղակի ցինիկաբար ոտնահարի ամենատարրական սկզբունքները միջազգային իրավունքի և մնա անպատիժ, կամ առանց որևէ հետևանքի»,- հայտարարեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր