«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Գյումրիում ծնողներին կյանքից զրկած 37-ամյա տղամարդը ձերբակալվել է, նա հաշվառված է եղել հոգեբուժական կենտրոնում       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

25 մար 2025 22:47

Կրեմլը հրապարակել է Վաշինգտոնի հետ համաձայնեցված նոր փաստաթուղթը

Կրեմլը հրապարակել է Վաշինգտոնի հետ համաձայնեցված նոր փաստաթուղթըԿրեմլը հրապարակել է Վաշինգտոնի հետ համաձայնեցված նոր փաստաթուղթը։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայնեցրել են ռուսական և ուկրաինական օբյեկտների ցանկը, որոնք ենթակա են էներգահամակարգին հարվածների ժամանակավոր մորատորիումի գործողության։

Դրանք են` նավթավերամշակման ձեռնարկությունները, նավթա և գազատարները և պահեստները, էլեկտրաէներգիա արտադրող և փոխանցող ենթակառուցվածքները, ատոմակայանները և հիդրոէլեկտրակայանների ամբարտակները:

Ժամանակավոր մորատորիումը գործում է 30 օր՝ սկսած 2025 թվականի մարտի 18-ից և, փոխադարձ համաձայնությամբ, կարող է երկարաձգվել։ Ըստ փաստաթղթի՝ պայմանների խախտման դեպքում հակառակ կողմն իրավունք ունի իրեն ազատ համարել պարտավորություններից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր