Օդի ջերմաստիճանը կբարձրանա 11-15 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում մարտի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկը Երևանում սպասվում է +14-+16 աստիճան տաքություն, մարտի 29-ի ցերեկը կհասնի մինչև +23-ի։Մարզերում մարտի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ: Մարտի 27-30-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 26-30-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 11-15 աստիճանով։
