Ուկրաինայի խմած քաղաքացին «BMW»-ով բախվել է էլեկտրասյանը, նա շտապում էր օդանավակայան, որ կանխի ընկերուհու մեկնումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Իրանը միջուկային գործարքի վերաբերյալ ոչ մի գրավոր առաջարկ չի ստացել ԱՄՆ-ից՝ ուղղակիորեն կամ միջնորդների միջոցով    

28 մար 2025 12:13

Թեհրանը պատասխանել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Դոնալդ Թրամփի նամակին

Թեհրանը պատասխանել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Դոնալդ Թրամփի նամակինԹեհրանը պատասխանել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Իրանի պաշտոնական պատասխանը պարոն Թրամփի նամակին ուղարկվել է երեկ (չորեքշաբթի)... Օման միջոցով»,- ասել է նախարարը IRNA-ին։

Արաղչիի խոսքով՝ պատասխանում ամբողջությամբ ուրվագծվում են Իրանի տեսակետները ներկա իրավիճակի և ԱՄՆ նախագահի նամակում տեղ գտած կետերի վերաբերյալ։

Մարտի սկզբին Թրամփը հայտարարել էր, որ նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին՝ նշելով, որ նախապատվություն է տալիս Թեհրանի հետ միջուկային ծրագրի շուրջ գործարքին:

Այնուհետ ամերիկացի նախագահը նշել էր, որ Վաշինգտոնը դիտարկում է Իրանի միջուկային խնդրի լուծման երկու հնարավոր ճանապարհ՝ ռազմական կամ դիվանագիտական՝ ընդգծելով, որ նախապատվությունը տալիս է բանակցություններին։

Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, մարտի 19-ին հայտնել էր, որ Թրամփը, Խամենեիին ուղղված նամակում, երկամսյա ժամկետ է սահմանել միջուկային նոր համաձայնագրի կնքման համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր