ԱՄՆ-ն ցամաքային գործողություն է պլանավորում Իրանի Խարկ կղզին գրավելու համար. The Jerusalem Post          Մարտի 23-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծ ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է    

28 մար 2025 20:06

Ընդունե՛ք իրականությունը, հրաժարական տվեք, հեռացե՛ք ի շահ hայկական ֆուտբոլի. Սարգիս Հովսեփյանը` ՀՖՖ ղեկավարությանը

Ընդունե՛ք իրականությունը, հրաժարական տվեք, հեռացե՛ք ի շահ hայկական ֆուտբոլի. Սարգիս Հովսեփյանը` ՀՖՖ ղեկավարությանըՖուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՖՖ ներկայիս կազմը՝ Արմեն Մելիքբեկյանի և Արմեն Նիկողոսյանի գլխավորությամբ, պետք է ներողություն խնդրեն հրաժարականը ուշացնելու համար:

Ձեր կառավարման տարիներին տեղի ունեցող վատ իրադարձությունները և գրանցված արդյունքները փաստեր են, տեսել են բոլորը, և դա իրականություն է:

Ժամանակն է, որ բոլորը ընդունեն, որ սխալվել են և ձախողել են Ֆուտբոլի կառավարումը, քանի որ այն ղեկավարել են ոչ պրոֆեսիոնալ մարդիկ:

Դուք ունեցել եք տասնյակ 2 ամիսներ, տարիներ, բայց ոչ մի դրական փոփոխություն տեղի չի ունեցել՝ տեղի է ունեցել ճիշտ հակառակը, իսկ եթե կարճ ժամանակում հնարավոր էր Հայկական ֆուտբոլի պատիվը բարձր պահել, ինչու՞ դա տեղի չի ունեցել:

Ընդունե՛ք իրականությունը, հրաժարական տվեք, հեռացե՛ք ի շահ հայկական ֆուտբոլի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր