Ցանկացած երկիր, որը ռազմական սպառազինություն կմատակարարի Իրանին, անմիջապես կենթարկվի 50% մաքսատուրքի          Ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը       Մոջթաբա Խամենեին թույլ չի տա ԱՄՆ-ի հետ համաձայնագիր ստորագրել, եթե նրանք չընդունեն Իրանի 10 պայմանները    

30 մար 2025 16:15

Իրանը ԱՄՆ-ին մերժել Է ուղիղ բանակցություններ վարել միջուկային ծրագրի շուրջ

Իրանը ԱՄՆ-ին մերժել Է ուղիղ բանակցություններ վարել միջուկային ծրագրի շուրջԻրանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված պատասխան նամակում Վաշինգտոնին մերժել Է ուղիղ բանակցություններ վարել միջուկային ծրագրի շուրջ: Բանակցությունների պատուհանը բաց է միայն երրորդ երկրների միջնորդությամբ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Հինգշաբթի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ասել է որ, Թեհրանը պատասխանել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ նախագահի նամակին։

«Այս պատասխանում, թեև երկու երկրների միջև ուղղակի բանակցությունների հարցը մերժվեց, հայտարարվեց, որ անուղղակի բանակցությունների ճանապարհը բաց է, և ընդգծվեց, որ Իրանը երբեք չի խուսափել բանակցություններից, և միայն Վաշինգտոնի կողմից պարտավորությունների խախտումը խնդիրներ է առաջացրել այդ ճանապարհին։ Հենց ԱՄՆ-ի նման պահվածքը կորոշի բանակցությունների հետագա ուղին»,-իրանական IRNA գործակալությունը փոխանցում է Պեզեշքիանի խոսքը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր