Թուրքիան հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքին          Տիգրան Ավինյանի հայրը ««Opel»-ների վարորդներին հшմբալ ասելու» գործով պարտվել է դատարանում       Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի 1-3, այնուհետև կբարձրանա 5-8 աստիճանով    

01 ապր 2025 12:34

Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «VAZ» և «KIA» մակնիշների ավտոմեքենաները, 1 մարդ մաhացել է, 3-ը՝ հոսպիտալացվել են

Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «VAZ» և «KIA» մակնիշների ավտոմեքենաները, 1 մարդ մաhացել է, 3-ը՝ հոսպիտալացվել ենՄարտի 31-ին, ժամը 19։45-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զառիթափ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140-րդ կմ-ին բախվել են «VAZ» և «KIA» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 3 տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին, մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային, ավտոմեքենաները տեղափոխել ավտոքարշակի վրա և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր