Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

07 սեպ 2024 18:04

Բախվել է երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա․ կա մեկ զոհ և մեկ տուժած

Բախվել է երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա․ կա մեկ զոհ և մեկ տուժածՍեպտեմբերի 7-ին, ժամը 12։21-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերհերի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհից Հերհեր գյուղ տանող ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել է երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա (վարորդներ՝ Վ․ Վ․, ծնված 1961 թ. և Գ․ Գ․, ծնված 1991 թ.)․ վարորդ Վ․ Վ․-ն մահացել է, իսկ մյուս վարորդ Գ․ Գ․-ն արգելափակվել է ավտոմեքենայում։ Երթևեկությունը երկկողմանի փակ է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, հատուկ տեխնիկայի օգնությամբ Գ․ Գ․-ին դուրս բերել ավտոմեքենայից,մոտեցրել շտապօգնությանը, Վ․ Վ․-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից ու մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային, այնուհետև դուրս բերել ավտոմեքենաները ճանապարհի երթևեկելի հատվածից և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:

Տուժած Գ․ Գ․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր