Ձերբակալվել է «գող Բջե» կեղծանունով հայտնի Վ.Հ.-ն. ՔԿ          Ծաղկունքում գայլերի hարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են uատկել       Կենդանակերպի այս նշանները «հաջողությունների շարք» կապրեն    

01 ապր 2025 14:36

Հայաստանում երկրաշարժ է գրանցվել, զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում

Հայաստանում երկրաշարժ է գրանցվել, զգացվել է Շիրակի և Լոռու մարզերումԱպրիլի 1-ին, տեղական ժամանակով ժամը 13:56-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 09։56-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է  հյուսիսային լայնության 41.10⁰ և արևելյան երկայնության 43․96⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․5 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Բավրա, Սարագյուղ, Թավշուտ, Ղազանչի, Մուսայելյան և Ամասիա գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ, ինչպես նաև Լոռու մարզի Տաշիր քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր