ՄԻՊ-ը քրեակատարողական հիմնարկներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է համարում          Հակոբ Սիմիդյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից, ով կփոխարինի նրան       Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի ֆորմատը վաղուց չի գործում նաև անվստահության պատճառով    

05 ապր 2025 23:00

ԼՂ լուծարման հրամանագրի հրապարակումից հետո ԼՂ հայության իրավունքների խնդիրը դուրս է եկել կարգավորման օրակարգից

ԼՂ լուծարման հրամանագրի հրապարակումից հետո ԼՂ հայության իրավունքների խնդիրը դուրս է եկել կարգավորման օրակարգից«Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»,- «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ փոխանցել են արտգործնախարարությունից:

Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ բանակցություններում գլխավոր խոչընդոտը եղել է այն, որ մինչև 2024 թվականի հունվարը «Հայաստանը հաստատակամորեն փորձում էր խաղաղության պայմանագրում ներառել այսպես կոչված՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճակատագիրը»»: «Ազատություն»-ը արտաքին քաղաքական գերատեսչությունից հետաքրքրվել է՝   այդպե՞ս է եղել:

«Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»,-նշել են արտգործնախարարությունից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր