Ապրիլի 10-11-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 10-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշեն 9-րդ փողոցի թիվ 1 բազմաբնակարան շենքի գազասպառողների գազամատակարարումը։Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 10-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ խճուղու, Շարա Տալյան փողոցի, Գարեգին Նժդեհ փողոտայի, հարակից տարածքների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 11-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարներ փողոցի գազասպառողների գազամատակարարումը։
