Որ կենդանակերպի նշանները կդառնան ճակատագրի սիրելիները          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6, այնուհետև կնվազի 3-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան    

10 ապր 2025 09:11

Պաշտպանության հանձնաժողովում համալրում է սպասվում․ «Հրապարակ»

Պաշտպանության հանձնաժողովում համալրում է սպասվում․ «Հրապարակ»«Հրապարակը» գրում է․ Վիլեն Գաբրիելյանի՝ մանդատը վայր դնելուց հետո ՔՊ-ում թեպետ շատերի աչքն է պաշտպանության մշտական հանձնաժողովում նրա թափուր տեղի վրա, սակայն, մեր տեղեկություններով, այն կզբաղեցնի նրան փոխարինած Արտյոմ Մեհրաբյանը` Ռազմարդյունաբերության կոմիտեի արդեն նախկին նախագահը։ Չնայած Վիլենից հետո ՔՊ ցուցակում հաջորդը` 100-րդը, Արշակ Օրդուխանյանն է, սակայն նա հրաժարվել է մանդատից, բիզնես գործունեություն է ծավալում, եւ 101-րդ համար Արտյոմ Մեհրաբյանն է վերցրել մանդատը` «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության փոխնախագահ, վաղամեռիկ Ղուկաս Մեհրաբյանի որդին։ 2024 թ. փետրվարին նա նշանակվել էր նորաստեղծ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ, իսկ հուլիսին՝ պաշտոնից ազատվել: Դրանից առաջ էլ Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարն է եղել:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 10․ 04․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր