Կրասնոդարի երկրամասում սպանվել է քրեական հեղինակություն Արսեն «Կրասնոյարսկին»          Հայաստանը պատրաստ է ստորագրել Մինսկի խումբը լուծարելու մասին նույն օրը, երբ կվավերացվի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը       Խոշոր վթար Իսակովի պողոտայում, բախվել են «Ford Fusion» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները    

10 ապր 2025 11:50

Ադրբեջանն արհեստական պատճառներ է փնտրում Խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու համար

Ադրբեջանն արհեստական պատճառներ է փնտրում Խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու համարԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Տաշքենդում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ: Հայտնում են ԱԺ-ից:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում խաղաղությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր:

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտին՝ Ադրբեջանը լրացուցիչ նախապայմաններ է առաջադրում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ գործունեության դադարեցման վերաբերյալ: Արհեստական պատճառներ է փնտրում պայմանագրի ստորագրումը ձգձգելու նպատակով:

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Ադրբեջանի նման քայլերը կասկածներ են առաջացնում խաղաղության համաձայնագիրն ավարտին հասցնելու Ադրբեջանի քաղաքական կամքի վերաբերյալ:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը գործընկերոջն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` կարեւորելով բոլոր տրանսպորտային եւ այլ ենթակառուցվածքների ապաշրջափակումը:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման վերահաստատել է իր աջակցությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության եւ անվտանգության օրակարգին:

Հանդիպումն ավարտվել է երկխոսությունը եւ համագործակցությունը շարունակելու ընդհանուր հանձնառությամբ` հատուկ ուշադրություն դարձնելով Հարավային Կովկասում անվտանգության տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման եւ այլ հարցերի լուծմանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր