Կապանում «КамАЗ»-ից հաստոցն ընկել և հայտնվել է երթևեկելի գոտում, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց          Դա իմ ավտոշարասյունը չի, դա ՀՀ վարչապետի ավտոբուսն է, ես դրա հետ ի՞նչ կապ ունեմ       ՄԻՊ-ը քրեակատարողական հիմնարկներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է համարում    

10 ապր 2025 12:16

Կոտայքի մարզում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե սյանը

Կոտայքի մարզում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե սյանըԱյսօր՝ ապրիլի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 03:00-ի սահմաններում 23-ամյա Ժորա Մ.-ն «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Սահամանադրության հրապարակում՝ ժողովրդին հայտնի «բենզինների խաչմերուկում» դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա առաջ ընթացել, բախվել ճանապարհի մեջտեղում՝ կանաչ գազոնում տեղադրված երկաթե գովազդային սյանը:  
 
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: 
 
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 
 
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, սակայն նա վարորդական իրավունքի վկայական չի ունեցել: 
 
Գիշերը դեպքի վայր է ժամանել նաև Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, ում հանձնարարականով քաղաքապետարանը արդեն նոր ցուցանակներ է բերել, որպեսզի ճանապարհային երթևեկությունը կարգավորող կոտրված ցուցանակը փոխարինվի նորով: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր