«BMW»-ն վրաերթի է ենթարկել թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսի վարորդին, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար          «Mercedes»-ը «Չայնիի» ոլորաններում բшխվել է երկաթե արգելապատնեշներին, մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի հատվածում       Կապան քաղաքում տեղի ունեցած uողանքի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է    

11 ապր 2025 13:29

ԱՄՆ-ն չի թաքցնում, որ օգտագործել է Զելենսկուն, այժմ էլ սրբում է իր «կեղտոտ» ձեռքերը նրա վրա

ԱՄՆ-ն չի թաքցնում, որ օգտագործել է Զելենսկուն, այժմ էլ սրբում է իր «կեղտոտ» ձեռքերը նրա վրաԱՄՆ-ը, որը նույնիսկ չի թաքցնում, որ օգտագործել է Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայի հանքանյութերի վերաբերյալ գործարք կնքելու համար, այժմ սրբում է իր «կեղտոտ» ձեռքերը նրա վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Իր տելեգրամյան ալիքում դիվանագետը ուշադրություն է հրավիրել ԱՄՆ նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքերին, ով հաստատել է, որ Զելենսկին ինքն է ԱՄՆ-ին առաջարկել ուկրաինական հանքային պաշարները՝ ռազմական օգնության դիմաց։

«Ինչ զզվանքով են վերաբերվում Զելենսկուն իր կառավարիչները։ Նրանք նույնիսկ հարկ չեն համարում դա թաքցնել։ Նրան գնել են, օգտագործել են, իսկ հիմա նրա վրա սրբում են իրենց կեղտոտ ու արյունոտ ձեռքերը»,–ասել է Զախարովա

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր