2026 թվականին Արցախից տեղահանված ընտանիքներում ծնված երեխաները նույնպես կդառնան բնակծրագրի շահառու          Զինված ահաբեկիչները միացել են բողոքի ցույցերին, խաղաղ ցույցերը վերածելով անկարգությունների       Եթե Երևան քաղաքը վերածվի մի մեծ անտառի՝ օդի որակը միևնույն է չի լավանա    

12 ապր 2025 11:28

Հրազդանի կիրճում բախվել են «Hyundai»-ը և «Լադա»-ն, 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց

Հրազդանի կիրճում բախվել են «Hyundai»-ը և «Լադա»-ն, 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոցԱպրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19։00-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Լոլիկ» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Սարգիս Ն․-ի վարած «Hyundai» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Վրեժ Ղ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով վերջիններս և «Լադա»-ի ուղևոր 39-ամյա Գառնիկ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ «Լադա»-ն տեխնիկական խնդիր է ունեցել, վարորդն իջել է ուղևորի հետ ավտոմեքենան նորոգելու և այդ ժամանակ «Hyundai»-ը բախվել է «Լադա»-ին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր