Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է

«Թող խոսի, իր դեմքով թող մասնակցի ընտրություններին ավելի մեծ լավություն մեզ արած չի լինի: Ինչ վերաբերում է այդ բառերին՝ «կապիտուլյանտ» և այլն, մենք արդեն ասել ենք՝ ինքն արդեն հայ ազգի կողմից մերժված եզակի անձնավորություն է: «Կապիտուլյանտն» էլ է ինքը, որովհետև այն ամեն ինչը, որ նա արել է Հայաստանի բանակի հետ, այն ինչ-որ արել են Ղարաբաղի հետ, կարծում եմ, այնպես չի, չէ՞, որ մի գիշերվա հետևանք էր 2020-ին տեղի ունեցածը»,-ասաց Սիմոնյանը: