Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հայտնել է, որ ինքը չի տուժել և բժշկական օգնության կարիք չունի։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Դավիթ Ա․-ն աշխատում է «Դիլիջան» գարեջրի գործարանում՝ որպես մենեջեր։