Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի          Ապրիլի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է    

16 ապր 2025 14:05

Ավագ չորեքշաբթի.խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի օծումը և մատնությունը

Ավագ չորեքշաբթի.խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի օծումը և մատնությունըԱվագ չորեքշաբթին մեր Տիրոջ մատնության, ինչպես նաև անուշահոտ յուղով օծման հիշատակի օրն է: Այդ օրը Բեթանիայում, Սիմոն Բորոտի տանը, Ղազարոսի քույր Մարիամը թանկարժեք յուղով օծեց Հիսուսի ոտքերը, ինչը խորհրդանշում էր Տիրոջ մոտալուտ մահը: Կինը, ով նարդոսի թանկարժեք յուղով օծում էր Քրիստոսի ոտքերը, արժանացավ աշակերտների բարկությանը, քանի որ այդ յուղը վաճառելով՝ կարելի էր շատ աղքատների ողորմություն տալ։ Հիսուս նրանց պատասխանում է. «Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով՝ նա իմ թաղվելը կանխանշեց: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզվի այս Ավետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ ևս պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց»:

Խաչելությունից երկու օր առաջ Քրիստոսի օծմանը հաջորդում է Նրան մատնելու Հուդայի որոշումը: «Այն ժամանակ Տասներկուսից մեկը՝ Հուդա Իսկարիովտացի կոչվածը, գնաց քահանայապետների մոտ ու ասաց. «Ի՞նչ կկամենաք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ»: Եվ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան»։

Ավագ չորեքշաբթի օրվա ավետարանական ընթերցումը հորդորում է չչարաշահել Աստծո սերն ու վստահությունը, միշտ հիշել մարդկության համար Նրա կրած չարչարանքներն ու մահը, չշեղվել ճշմարիտ ճանապարհից, երկրպագել ու փառավորել Աստծուն: Եկեղեցին այսօր պատգամում է հավատարիմ լինել Քրիստոսին և հեռու մնալ ամեն մեղքից և գայթակղությունից, լինել իսկապես աստվածասեր և ոչ թե Հուդայի պես, ով պատրաստ էր 30 արծաթով Տիրոջը մատնել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր