«Mercedes»-ը «Չայնիի» ոլորաններում բшխվել է երկաթե արգելապատնեշներին, մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի հատվածում          Կապան քաղաքում տեղի ունեցած uողանքի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է       Իրանը կստիպի Իսրայելին բարձր գին վճարել իր հանցագործությունների համար    

17 ապր 2025 14:30

Եվրոխորհրդարանի պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ջանքերին

Եվրոխորհրդարանի պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ջանքերինԱրցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչները ապրիլի 16-ին Ազատության հրապարակի վրանում ընդունել են Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Նիկոլա Բեյին և Նոր Կալեդոնիայից Նիկոլա Մեցդորֆին: Այս մասին գրել է խորհուրդը:

Արցախցիները հյուրերին են ներկայացրել Արցախի ժողովրդի հիմնախնդիրները և իրավունքների պաշտպանության ջանքերը: Նրանք շնորհակալություն են հայտնել ԵԽ պատգամավորներին իրենց ցուցաբերած աջակցության ու սրտացավության համար:

Պատգամավորներն ընդգծել են հակամարտության արդար ու խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, որը պետք է ներառի նաև Արցախի ժողովրդի իրավունքների երաշխավորումը: Նրանք հատուկ անդրադարձ են ունեցել Ադրբեջանի միջազգային հանցագործությունների պատժման անհրաժեշտությանը՝ շեշտադրելով, որ գործող անպատժելիությունը հանգեցրել է նոր ոտնձգությունների նույնիսկ Ֆրանսիայի հանդեպ:

Բեյն ու Մեցդորֆը հատուկ ընդգծել են իրենց շարունակական սատարումը հայ ժողովրդին՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնել այն՝ այցի արդյունքների հիման վրա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր