Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

18 ապր 2025 09:30

Հայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս. ՀՀ սահմանային ելք ու մուտքերը` թվերով. «Ժողովուրդ»

Հայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս. ՀՀ սահմանային ելք ու մուտքերը` թվերով. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հրապարակել էր 2025 թվականի մարտին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը, որի համաձայն՝ 2025 թվականի մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ։ Նախորդ՝ 2024 թվականի մարտին զբոսաշրջային այցելությունների թիվը ՀՀ կազմել է 152,865։

2025 թվականի մարտ ամսին Հայաստանում զբոսաշրջային այցելությունների խոշոր թվեր գրանցվել են Ռուսաստանից (37%), Վրաստանից (15%) եւ Իրանից (9%):

ՀՀ պետական սահմանի անցման կետերով իրականացված ՀՀ ժամանումները (մուտքեր) 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին կազմել է 602 115 մարդ, իսկ ՀՀ-ից մեկնումների (ելքերի) գրանցումները նույն ժամանակահատվածում 606 974-ն են։

Փաստն այն է, որ Հայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս են, քանի որ գնացող եւ եկող քաղաքացին, ըստ քաղաքացիության, ամենաշատը հայերն են. ՀՀ մուտք է գործել 283 771 հայ, ՀՀ-ից ելք կատարել՝ 265 763 մարդ»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 18․ 04․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր