ԱՄՆ-ից Հայաստան մեծ պատվիրակություն է ժամանել․ «Հրապարակ»          1 կալանավորի սնունդը 1113 դրամ արժե, բայց տանից են բանտեր հաց տանում. «Ժողովուրդ»       ԿԿՀ-ն անտեսում է բացահայտված կոռուպցիան ու շահերի բախումը, արդարացվում է իշխանությունը. «Ժողովուրդ»    

18 ապր 2025 12:07

Միլիարդավոր դոլարներ ենք ծախսել Ուկրաինային աջակցելու համար, այժմ պետք է կենտրոնանանք այլ խնդիրների վրա

Միլիարդավոր դոլարներ ենք ծախսել Ուկրաինային աջակցելու համար, այժմ պետք է կենտրոնանանք այլ խնդիրների վրաԱՄՆ-ն առաջիկա մի քանի օրվա ընթացքում կկարողանա հասկանալ, թե արդյոք հնարավոր է վերջ տալ Ուկրաինայի հակամարտությունը. այդ մասին Փարիզում լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Մենք պետք է շատ արագ որոշենք և ես խոսում եմ մի քանի օրերի մասին, թե արդյոք այն հնարավոր է առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում, թե ոչ: Եթե ​​այո, ապա մենք կմասնակցենք, եթե  ոչ, ապա մենք այլ առաջնահերթությունների վրա կկենտրոնանանք»,- ասել է նա:

Ըստ պետքարտուղարի՝ ԱՄՆ-ն երեք տարի Ուկրաինային աջակցելուց և միլիարդավոր դոլարներ ծախսելուց հետո հասել է մի կետի, երբ պետք է կենտրոնանա այլ խնդիրների վրա:

«ԱՄՆ-ի տեսանկյունից մենք երեք տարի և միլիարդավոր դոլարներ ենք ծախսել Ուկրաինային աջակցելու համար և այժմ հասել ենք մի կետի, երբ պետք է կենտրոնանանք այլ խնդիրների վրա»,-ասել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր