Ով միանում է տիրադավությանը, խախտում է Սուրբ Խորանի ուխտը          Շատ բնական է, որ ի հայտ եկան իրենց ամբարիշտ ու կանոնազանց թեմակալ առաջնորդներին հետևորդ անարժանապատիվ մի քանի քահանաներ․ նրանք այլևս աստվածային պшտժի ներքո են       Հունվարի 12-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

19 ապր 2025 11:45

Վարդան Ղուկասյանը երդվեց և պաշտոնապես ստանձնեց Գյումրու քաղաքապետի պաշտոնը

Վարդան Ղուկասյանը երդվեց և պաշտոնապես ստանձնեց Գյումրու քաղաքապետի պաշտոնըՎարդան Ղուկասյանը երդվեց և ստանձնեց Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնը։

Երդմնակալության արարողությունը սկսվեց աղոթքով, այնուհետև հնչեց Հայաստանի օրհներգը, որից հետո նորընտիր քաղաքապետըը մոտեցավ ամբիոնին։

«Ստանձնելով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ղեկավարի պաշտոնը` երդվում եմ համայնքի ղեկավարի լիազորությունները իրականացնելիս պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել քաղաքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների։ Պարտավորվում եմ պաշտպանել քաղաքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին»,-հայտարարեց նա։

Երդմնակալության արարողությանը ներկա է նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր