Ռուսաստանի հետ մասնակի հրադադար սկսելու համար Ուկրաինան պատրաստ է երկխոսության          Ադրբեջանը Վարշավայում կազմակերպել է ՀՀ մշակութային ժառանգության և սուվերեն տարածքի յուրացմանն ուղղված ցուցահանդես       Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Փամբակ գետը    

19 ապր 2025 12:22

Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը

Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքըԳյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալությունը ներկա է նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Միքայել Սրբազանը ելույթ ունեցավ և շնորհավորեց նորընտիր քաղաքապետին: «Շնորհավորում ենք մեզ բոլորիս ու մեր կողմից Գյումրու քաղաքապետին այս ծանր պաշտոնն այս ծանր պահին ստանձնելու կապակցությամբ: Եթե անկեղծ լինեմ՝ շնորհավորելու բան չկա քաղաքապետին, մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը: Բայց այն լուծը, որ պարոն Ղուկասյանը քաշելու է, շատ ծանր է ու պարտավորեցնող»,- ասաց Միքայել Սրբազանը:

Նա ասաց, որ ուղիղ 20 տարի է՝ չի մասնակցել քաղաքապետների երդմնակալության արարողություններին, վերջինը երբ մասնակցել է եղել է 2005 թվականին:

«Չեմ մասնակցել շատ հասկանալի պատճառներով՝ այն ժամանակվա և հետագայում իմ մոտեցումները, որ դրել եմ, քաղաքապետարանի իշխանությունները հարգել են իմ այդ մոտեցումները: Այս անգամ ոչ մի մոտեցում չեմ ցուցաբերել: Երբ ինձ եղել է հրավեր նորըտնիր քաղաքապետի կողմից ներկա լինելու երդմնակալության արարողությանը, ոչ մի պայման առաջ չեմ քաշել և ասել եմ՝ կգամ:  Այս վիճակում մանր-մունր հարցերով զբաղվելու ժամանակը չէ, թե ով է կարևոր հիմա քաղաքում, այդ հարցը քննարկելու ժամանակը չէ:

Մենք պատրաստ ենք միշտ լինելու այնտեղ, որտեղ մեր անհրաժեշտությունը կա: Եթե քաղաքային իշխանությունը գտնում է, որ մեր ներկայությունը անհրաժեշտ է, մենք այստեղ ենք, թեև ավագ շաբաթվա այս օրը մեզ հնարավորություն ընձեռում էր բացակայելու»,- ասաց նա, հավելելով․

«Մեր հակասական բնավորություններով ինձ ու պարոն քաղաքապետին միավորում է այս քաղաքի նկատմամբ սերը, նվիրվածությունը, այսուհետ էլ շատ ու շատ հարցերում մնալու ենք տարբեր: Հիմա մենք լավ օրինակ ենք տալիս յուրաքանչյուրին, որ լինելով բնավորությամբ տարբեր ու հակառակ կարողանում ենք կարևոր հարցերի շուրջ համագործակցել»,- հայտարարեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր