Ապրիլի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ապրիլի 22-23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Եգիպտական աստղագուշակ` ըստ ծննդյան ամսաթվի    

20 ապր 2025 21:08

Վթար է տեղի ունեցել Հրազդան-Աղավնաձոր ավտոճանապարհին, կա տուժած

Վթար է տեղի ունեցել Հրազդան-Աղավնաձոր ավտոճանապարհին, կա տուժածԱպրիլի 20-ին, ժամը 15:54-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Աղավնաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով (մոտ 7 մ) հայտնվել գետի ափին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտցերել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր