Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

23 ապր 2025 09:07

ԿԳՄՍ նախարարությունից շրջաբերականնե՞ր են գնացել բուհերին և դպրոցներին՝ Ջահերով երթին չմասնակցելու կոչով․ «Ժողովուրդ»

ԿԳՄՍ նախարարությունից շրջաբերականնե՞ր են գնացել բուհերին և դպրոցներին՝ Ջահերով երթին չմասնակցելու կոչով․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ ապրիի 23-ին, մեկնարկելու է դաշնակցականների կողմից կազմակերպված ավանդական ջահերով երթը, որին մասնակցում են ինչպես քաղաքական, հասարակական գործիչներ, հայտնի դեմքեր, այնպես էլ հասարակ քաղաքացիներ, այդ թվում՝ ուսանողներ ու դպրոցականներ։

«Ժողովուրդ» օրաթերթին երեկ տարբեր ուսանողներ պատմեցին, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունից շրջաբերականներ՝ հրահանգավորող գրություններ են գնացել տարբեր բուհեր եւ դպրոցներ, որպեսզի ուսանողները եւ աշակերտները չմասնակցեն այսօրվա ավանդական դարձած ջահերով երթին: Հիշեցնենք, որ երթից առաջ, որպես բողոքի նշան, ակտիվիստները ավանդաբար այրում են Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները, ապա բոլորը շարժվում են Ծիծեռնակաբերդ՝ 1915 թվականին Եղեռնին զոհ գնացած հայրենակիցների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Նելլի Վահանյանին՝ պարզելու՝ եղե՞լ է նման շրջաբերական, եւ եթե այո՝ ինչու:

ԿԳՄՍՆ մամուլի խոսնակ Նելլի Վահանյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց, թե նման բան չկա, բայց խոստացավ, որ կանի որոշ ճշտումներ, եւ խոսք տվեց մինչեւ կեսօր պատասխանել մեզ։ Սակայն մինչեւ ուշ երեկո այդպես էլ պատասխան չստացանք»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր