Հայտարարելուց հետո, որ գնում են խաղաղության Ադրբեջանն ավելի շատ է կրակում, տեսե՞լ եք նման խաղաղություն
Չնայած նրան, որ հայտարարում են՝ համաձայնեցրել են փաստաթուղթը ու գնում են խաղաղության, Ադրբեջանն ավելի շատ է կրակում, քան մինչև այդ հայտարարությունը, տեսե՞լ եք նման խաղաղություն։ Այս մասին Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քիրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով սահմանային լարվածությանը։«Սահմանին ավելի շատ են կրակում, քան նրանից առաջ, երբ հայտարարել են, որ խաղաղություն անվանումով պայմանագիրը պատրատ է, ես այդպիսի խաղաղություն ուրիշ ոչ մի տեղ չեմ տեսել»,-ասաց Վարդանյանը։
Պատգամավորի գնահատմամբ՝ Ադրբեջանը կրակում է, որովհետև վերջին 5 տարում սովորել է, որ սպառնալիքի լեզվով խոսելու դեպքում, այդ թվում նաև տեղեկատվական ահաբեկչական արշավներ իրականացնելու պարագայում ինքը ստանում է ավելին, քան կարող էր պատկերացնել։
