Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին

«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում իմ ապագա քաղաքական գործունեության մասին շահարկումները չեն դադարել, ուստի պարտավոր եմ հասարակության առաջ տալ առկա հարցերին սպառիչ պատասխաններ», -ասել է Ղարիբաշվիլին:
Նրա որոշումը իրարամերժ կարծիքներ է առաջացրել՝ հաշվի առնելով Ղարիբաշվիլիի առանցքային դերը Վրաստանի կուսակցական և քաղաքական կյանքում։ Ղարիբաշվիլին վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2021-2024 թթ, այնուհետև գլխավորել է իշխող կուսակցությունը։ Նրա հեռանալու պատճառները դեռևս չեն բացահայտվում, սակայն փորձագետները ենթադրում են, որ դա կարող է կապված լինել «Վրացական երազանքի» ներքին գործընթացների կամ քաղաքականությունից դուրս հետագա կարիերայի ծրագրերի հետ։