Առաջարկվում է ծառայության սահմանային տարիքը փոխել, 15 միլիոն դրամ տուրք՝ մինչև18 տարեկան արական սեռի համար ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում          Մենք մտադրություն չունենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու       Դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա    

28 ապր 2025 19:00

Վթար Երևանում, «Hyundai Elantra»-ն բախվել է եզրաքարին, ապա ծառին

Վթար Երևանում, «Hyundai Elantra»-ն բախվել է եզրաքարին, ապա ծառինԱպրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 36-ամյա Հրաչուհի Ս.-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Ավան Բաբաջանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա ծառին ու մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
 
Վթարի հետևանքով վարորդը  բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել: 
 
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
 
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր