Պայթյուն Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում, կան վնասված ավտոմեքենաներ, արևային պանելներ          49 համարի ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից քաղաքացու նկատմամբ ոչ պատշաճ վարքագծի համար       Խոշոր վթար, բախվել են հրդեհի վայր մեկնող փրկարարական «Կամազ» և տարբեր մեքենաներ, կան վիրավորներ    

29 ապր 2025 09:24

Արցախի նախագահի նոր թեկնածու է հայտնվել․ «Հրապարակ»

Արցախի նախագահի նոր թեկնածու է հայտնվել․ «Հրապարակ»«Հրապարակը» գրում է․ Մայիսի 21-ին լրանում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետը, քանի որ, հայտնի պատճառներով, անհնար է նոր ընտրություն անցկացնել, ապա վերջերս կատարված սահմանադրական փոփոխություններով ԱՀ պատգամավորները խորհրդարանին են լիազորել նոր նախագահի ընտրությունը:
 
Նախագահի հրաժարականից հետո 7-օրյա ժամկետում պետք է առաջադրումներ լինեն։ Չնայած Սամվել Բաբայանի թիմում մեծ ցանկություն կար նրան առաջադրելու, սակայն Բաբայանը հայտարարել է, որ չունի նման ցանկություն: Սամվել Շահրամանյանն էլ է դեռեւս երկմտում, փոխարենը ԱՀ քաղաքական շրջանակներում նախագահի թեկնածուի նոր անուն է շրջանառվում։ Խոսքը ծնունդով իջեւանցի Հայկ Խանումյանի մասին է, որը պատերազմից հետո Արցախի կառավարությունում զբաղեցնում էր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը եւ բավականին ակտիվ է վերջին տարիներին։
 
Մեզ չհաջողվեց կապ հաստատել նրա հետ, սակայն խոսվում է, որ նա ընդունելի թեկնածու է նաեւ Բաբայանի թիմի համար։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 29․ 04․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր