Ձերբակալվել է «գող Բջե» կեղծանունով հայտնի Վ.Հ.-ն. ՔԿ          Ծաղկունքում գայլերի hարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են uատկել       Կենդանակերպի այս նշանները «հաջողությունների շարք» կապրեն    

29 ապր 2025 11:04

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև ՀայաստանըՆԱՏՕ-Վրաստան 2025 բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժությունները մեկնարկել են երկուշաբթի Թբիլիսիից ոչ հեռու գտնվող ՆԱՏՕ-Վրաստան համատեղ վարժական և գնահատման կենտրոնի (JTEC) զորավարժարանում: Վրաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ, համատեղ զորավարժությունների շտաբային և դաշտային բաղադրիչներին մասնակցում են Վրաստանը, Բուլղարիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իտալիան, Լիտվան, Լեհաստանը, Սլովակիան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Ադրբեջանը, Մոլդովան, Հայաստանը և Թունիսը:

«Զորավարժության նպատակն է պատրաստել բրիգադի մակարդակով բազմազգ ստորաբաժանում՝ վրացական կողմի ղեկավարությամբ՝ պլանավորման և ճգնաժամային գործողություններ իրականացնելով», - ասված է վրացական կողմի հաղորդագրությունում:

Սա արդեն չորրորդ զորավարժությունն է ՆԱՏՕ-Վրաստան զորավարժությունների շարքում, որոնք Վրաստանում անցկացվում են երեք տարին մեկ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր