ՀՀ-ում ցմшh ազատազրկման դատապարտված Սիրիայի 2 քաղաքացիներ Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիային          Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը վերադարձվել են Հայաստանին, նրանք հատել են Հակարիի կամուրջը       Երևանում՝ շենքի շքամուտքում, 14-ամյա տղան 15-ամյա աղջկա կամքին hակառակ, uեռшկան բնույթի գործողություններ է կատարել նրա նկատմամբ    

29 ապր 2025 11:56

Խոշոր վթար, բախվել են հրդեհի վայր մեկնող փրկարարական «Կամազ» և տարբեր մեքենաներ, կան վիրավորներ

Խոշոր վթար, բախվել են հրդեհի վայր մեկնող փրկարարական «Կամազ» և տարբեր մեքենաներ, կան վիրավորներԱյսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyаn.com-ը, ժամը 10:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչության խաչմերուկում բախվել են «Կամազ», «Mercedes», «Ford Transit», «Opel» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները: 

Վթարի հետևանքով «Կամազ»-ը, որը հաշվառված է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատի հաշվեկշռում, կողաշրջվել է, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: 
 
Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր