Տեսանյութ.Լարված իրավիճակ Մայր Աթոռում, hրմշտոց սկսվեց հոգևորականների և ուժայինների միջև          ՀՀ իշխանությունները գլխավոր դաշնակցի մոտ սուրհանդակ են ուղարկում և փորձում համոզել, որ պատրաստ են ցանկացած ստորացման       Հրդեհ է բռնկվել Ծարավ Աղբյուր փողոցում, տարհանվել է 350 բնակիչ    

30 ապր 2025 09:29

Աննա Հակոբյանի պատճառով պետական ապարատում Նիկոլ Փաշինյանի դեմ բունտ է հասունանում․«Հրապարակ»

Աննա Հակոբյանի պատճառով պետական ապարատում Նիկոլ Փաշինյանի դեմ բունտ է հասունանում․«Հրապարակ»«Հրապարակ» գրում է․ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, կարծում է, որ «Կրթվելը նորաձեւ է» շարժումը հազարավոր մարդկանց աջակ­ցությունն է վայելում, եւ ընդամենը մի 50 «չարացած ու ագրեսիվ հայրենակիցներ» կան, ովքեր «շատ բարձր են պահում տգիտության պատիվը»։ Տիկնոջ հերթական ցինիկ գրառումը երեկ բուռն արձագանք էր առաջացրել:

Մասնավորապես, պետական աշխատողներն ասում էին, որ պետական գերատեսչությունների աշխատակիցներին, թաղապետարանների եւ համայնքապետարանների ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակիցներին նախապես հրահանգվում է՝ ցուցակագրվել եւ մասնակցել այդ կրթարշավին, հակառակ դեպքում սպառնում են, որ աշխատանքից կհեռացվեն։ Գերատեսչության աշխատակիցներից մեկը մեզ պատմեց, որ իրենց հիմնարկում երեկ քննարկել են եւ եկել այն եզրակացության, որ Աննա Հակոբյանի պատճառով պետական ապարատում Նիկոլ Փաշինյանի դեմ բունտ է հասունանում: Մարդիկ, որոնցից ոմանք մի քանի բուհ են ավարտել, երկարամյա պետծառայողներ են, պարտադրված գնում են, որ լսեն տիկնոջ ապազգային մտքերը, որ աշխատանքից չզրկվեն, բայց չեն կիսում իշխանության գաղափարները, քաղաքականությունը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 30․ 04․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր