Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

30 ապր 2025 13:09

Տեսանյութ.Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարը և աշխատակցիները ծեծի են ենթարկել Արթուր Չախոյանին

Տեսանյութ.Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարը և աշխատակցիները ծեծի են ենթարկել Արթուր ՉախոյանինՆոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և թաղապետարանի աշխատակցիները ծեծի ենթարկեցին ակտիվիստ Արթուր Չախոյանին:

Armlur.am-ի հետ զրույցում Արթուր Չախոյանը հայտնեց, թե ինչու է որոշել մասնակցել թաղապետարանում ընթացող հանրային քննարկմանը: Նա նշեց, որ իր տան հարևանությամբ 18 հարկանի բնակարան են ուզում կառուցել, որն անհամադրելի է տարածքի հետ:

Չախոյանը բարձրացավ թաղապետարան, ապա ասաց, որ ցանկանում է  խոսել վարչական շրջանի ղեկավարի հետ: Նրան ասացին, որ դա հնարավոր է  առանց տեսախցիկների, ինչին համաձայնեց ակտիվիստը: Սակայն հետո աշխատակիցներից մեկը Չախոյանին ասաց՝ դու լավ տղա չես, ինչին ի պատասխան վերջինը նշեց, թե նա չի լավ տղան: Դրանից հետո Տեր-Մարգարյանը և մյուս աշխատակցիները սկսեցին ծեծի ենթարկել նրան, ինչը ֆիքսել է Аrmlur-ի տեսախցիկը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր