Մահացել է ՀՀ-ում Եվրամիության առաքելության դիտորդներից մեկը          Բարակ որովայն ցանկացած տարիքում, ոչ միայն գեղեցիկ է, այլ նաև ճիշտ մարսողության և նյութափոխանակության նշան       Արարատի մարզում բախվել են «Opel»-ը և «Nissan March»-ը, կա տուժած    

02 մայիս 2025 09:27

Ֆրակցիայի նիստին մասնակցել է նաեւ Քոչարյանը․«Հրապարակ»

Ֆրակցիայի նիստին մասնակցել է նաեւ Քոչարյանը․«Հրապարակ»«Հրապարակը» գրում է․ «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը նախօրեին դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ նիստ է արել դաշինքի կենտրոնական գրասենյակում: Ուշագրավ է, որ մի քանի ժամանոց նիստից հետո հաղորդագրություն չեն տարածել: Խմբակցությունից վստահեցրին, որ ընդամենը ընթացիկ հավաք է եղել, եւ երկրորդ նախագահը պարբերաբար ներկա է գտնվում ֆրակցիայի նիստերին:
 
Նախօրեի հավաքին էլ խորհրդարանական հերթական նիստերից առաջ քննարկել են խմբակցության մարտավարությունը, անելիքները: Մեզ ասացին, որ խմբակցությունը որոշել է ավելի ռադիկալ դիրքավորվել: Իսկ ինչպե՞ս եք արձագանքելու ձեզ ուղղված՝ իմպիչմենթ նախաձեռնելու առաջարկին։ Մեր հարցին այսպես արձագանքեցին․ «Այնպես, ինչպես հրապարակային ենք հայտարարել»:
 
Իսկ վերջին օրերին հատկապես տարածում է գտել դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի պատասխանը. «Եթե նախաձեռնողները ներկայացնեն մի 10-15 ՔՊ-ականի ստորագրություն կամ կարողանան փողոցում մի քանի տասնյակ հազար մարդ գեներացնել, այդ դեպքում կարելի է խոսել դրա մասին»: 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 02․ 05․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր