Որ կենդանակերպի նշանները կդառնան ճակատագրի սիրելիները          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6, այնուհետև կնվազի 3-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան    

02 մայիս 2025 11:35

ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը վթարի է ենթարկվել

ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը վթարի է ենթարկվելՔիչ առաջ Երեւանի Լենինգրադյան փողոցում ավտովթար է տեղի ունեցել՝ 4 ավտոմեքենայի մասնակցությամբ: Իրար են բախվել «Օպել», «Կիա», «Մերսեդես» եւ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաները: Նախնական տեղեկություններով, տուժածներ չկան: Այս մասին հայտնում է News.am-ը։

«Լեքսուս» մակնիշի 111 OO 12 համարանիշներով ավտոմեքենայում գտնվել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը: 

Ժամանել են ոստիկանության աշխատակիցներ, որոնք այս պահին աշխատանքներ են իրականացնում, ըստ երեւույթին արձանագրություն են կազմում:

Նշենք, որ ամենաքիչը տուժել է Գագիկ Մելքոնյանի ավտոմեքենան, քանի որ նա եղել է ամենավերջինը եւ աննշան է վնասվել:

Ավելի ուշ Գագիկ Մելքոնյանը մեկ այլ ավտոմեքենայով հեռացավ դեպքի վայրից: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր