Մի խումբ մթերքներ կարող են ցավազրկող ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա          Մայիսի 5-ին և 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Մայիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

02 մայիս 2025 14:07

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանովԵրևանում մայիսի 2-ի ցերեկը, 3-6-ին, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։​​ Այս մասին հայտնում են  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Մարզերում մայիսի 2-ի և 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում, 3-ին, 4-ի գիշերը, 7-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկը, 5-6-ին առանձին վայրերում՝ հորդառատ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանը մայիսի 4-6-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր