ՔՊ-ում ընդվզման մեծ ալիք է հասունանում, շարքերում գժված են․«Հրապարակ»

ՔՊ-ականներին միայն հայտնի է, որ հարցի լուծումն առայժմ թողնվել է Տիգրան Ավինյանի վրա: Ոմանք հույս ունեն, որ եթե Ավինյանը չկարողանա հասնել նրան, որ «Հանրապետությունն» իր որոշմամբ Տիգրան Տեր-Մարգարյանին ուրիշով փոխարինի, ապա հարցը կքննարկվի ՔՊ վարչությունում, եւ հնարավոր է՝ ՔՊ-ն հայտարարի կոալիցիան խզելու մասին։ Երեկ Արամ Սարգսյանը փորձեց խմբագրել Ռոմիկ Մխիթարյանի շանտաժը՝ հայտարարելով, որ «պաշտոններից հրաժարվելու դեպքում անգամ՝ հավատարիմ կմնանք կոալիցիոն հուշագրին եւ մայրաքաղաքը չենք տա ռուսահպատակներին»: ՔՊ-ում Զավենիչի հայտարարությունից հետո քննարկում էին, որ գուցե արդեն վերեւներում պայմանավորվել են, որ կոալիցիան խզվի, իսկ Զավենիչենք, գալիք ընտրություններին ընդառաջ, կդիրքավորվեն ընդդիմադիր դաշտում, ձեռքի հետ էլ կքլնգեն Ավինյանին եւ թույլ չեն տա, որ իշխանությունն անցնի ընդդիմությանը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 03․ 05․ 25 թ համարում