Զինծառայությունը կրճատվեց, ժամկետային հավաքները կավելանան. թվեր. «Ժողովուրդ»          ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»       «Հարսնաքարն» ու Վովայի առանձնատունը չեն քանդի. «Ժողովուրդ»    

05 մայիս 2025 16:02

Ես կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը ադրբեջանական եֆրեյտոր-շպիոնի և թուրքական գործակալի կարգավիճակ ունի. Բագրատ Միկոյան

Ես կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը ադրբեջանական եֆրեյտոր-շպիոնի և թուրքական գործակալի կարգավիճակ ունի. Բագրատ Միկոյան«Ես կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը ադրբեջանական եֆրեյտոր-շպիոնի և թուրքական գործակալի կարգավիճակ ունի, և նրա արտահայտություններին անդրադառնալը զզվելի է ցանկացած հայ մարդու համար»,–«Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ մեկնաբանելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե Ռոբերտ Քոչարյանը ՌԴ շպիոնի կարգավիճակ ունեցող անձ է։

«Էրդողանի գիրքը տվեք, գրկի՝ հանգստանա։ Դա իմ քաղաքական կարծիքն է և քաղաքական գնահատականը»,–հավելեց Միկոյանը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԺ նախագահը հայտարարել էր, թե «Ռոբերտ Քոչարյանը ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է Հայաստանում»՝ ավելացնելով,  փաստեր չունի։

«Փաստինֆոն» հարցի առնչությամբ դիմել է նաև ՀՀ ԱԱԾ՝ պարզելու, արդյոք Ալեն Սիմոնյանի այս հայտարարության հիման վրա վարույթ կհարուցվի, թե ոչ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր