Գյումրու ավագանու 4 խմբակցություն դատապարտել են Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը          Խորհուրդ ենք տալիս ինքնակոչ պահանջներով չխանգարել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը․ Իրանի դեսպանը՝ ԻՀԿ-ի ընդունած հռչակագրի մասին       Սաբոտաժ՝ Վեհարանը գրոհելու ֆոնին, Երևանի 40 տոկոսը հոսանքազրկվել է՝ ԲԷՑ-ի կողմից. «Փաստինֆո»    

06 մայիս 2025 12:01

Լարված իրավիճակ Գյումրիում, մանդատից հրաժարված «Մեր քաղաք»-ի Գյումրու ավագանու անդամը փոշմանել է

Լարված իրավիճակ Գյումրիում, մանդատից հրաժարված «Մեր քաղաք»-ի Գյումրու ավագանու անդամը փոշմանել է«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, որ իշխանությունները գտել են եղանակներ՝ խարխլելու իրավիճակը, որն ունեն Գյումրիում ընտրությունների արդյունքում։

«Լիազորություններից հրաժարվելու մասին դիմումը ներկայացնելուց երկու օր հետո Կարեն Բադալյանը բոլորին անհայտ հանգամանքերում ևս մեկ դիմում է գրել՝ խնդրելով անտեսել առաջին դիմումը, ցանկանում է պաշտոնավարել, նաև դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից։

Հասկանալի է, որ այստեղ միջամտություն է տեղի ունեցել: Վստահաբար, անձի կամքի վրա ազդեցություն է եղել, այս առումով կարելի է նաև սա հոգեբանական բռնություն համարել: Այդպես չի լինում, մարդն ամսի 21-ին հրաժարվում է իր մանդատից, բերում է ինչ-որ պատճառներ, ընդամենը երկու օր հետո ասում է՝ չէ, փոշմանեցի, ու բացի էն որ փոշմանեցի, հայտարարում եմ, որ անկախ ավագանի եմ այսուհետ դառնում: Գիտենք, որ ո՛չ անկախ ավագանիներ են լինում, ո՛չ պատգամավորներ բնության մեջ»,-ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր