Տեսանյութ.Նստեք տեղներդ, ձեններդ կտրեք, վեր ընկի տեղդ, ներվերս չուտեք          Պատգամավորին օրական հատկացվում է 22 000 դրամ, պարեկին՝ 11 000, իսկ ՀՀ մարտական հենակետում անձրևին, ձյանը նստած պայմանագրայինին՝ 1 700 դրամ       ՍԱՏՄ տեսուչները տնտեսվարողներից որպես կաշառք ստացել են վառելանյութ և տարբեր չափի գումարներ    

07 մայիս 2025 09:00

6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները. «Ժողովուրդ»

6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում իրականացված գնումների գործընթացը կասկածահարույց է։ Համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը 2024 թ. օգոստոսի 27-ին շուրջ 13 միլիոն 428 հազար դրամի գույք է ձեռք բերել համայնքի մշակույթի տների համար: Ինչու է տրոհված գնել, ինչպես է վերահսկվում այդ բյուջետային ծախսերը՝ անհասկանալի են մնում: Առավել եւս, որ Մարտունու համայնքապետարանը իր այս տարվա գնումների մասին տեղեկություններ չի տեղադրել պետական համապատասխան էլեկտրոնային հարթակներում, որոնք ապահովում են հանրային վերահսկողությունը։ Այս պայմաններում խախտվում է ամենաբարձր սկզբունքը՝ հանրային միջոցների թափանցիկ օգտագործման պարտադիր պահանջը։

Հովհաննես Հովեյանը՝ նախկինում Վարդենիկ համայնքի երկարամյա ղեկավարը (2005-2021), այժմ Մարտունու համայնքի ղեկավարն է 2021-ի դեկտեմբերի 23-ից։
Այն փաստը, որ նման ծախսերը չեն արտացոլվում հանրային տվյալների բազաներում, ակամայից առաջացնում է հարցեր՝ արդյոք գործ ունենք ուղղակի ընթացակարգային բացթողման հետ, թե մտածված մութ գործարքների։

Համայնքային ղեկավարները պարտավոր են առաջնորդվել բաց կառավարման եւ հաշվետվողականության սկզբունքներով։ Իսկ երբ դրանց փոխարեն ունենք «լռությամբ պատված» ծախսեր, ապա պարտականությունն արդեն դառնում է լրատվամիջոցներինը՝ բացահայտել, բարձրաձայնել ու պահանջել պատասխանատվություն»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր